Montana® 680

420.000 Դ

Montana® 680

Ամենուրեք Montana-ի հետ

  • · Անկախ այն բանից, Դուք քայլում եք, ճանապարհին եք, թե ջրում, Garmin-ի նոր Montana 680-ը կուղեկցի Ձեզ, ուր էլ որ գնաք: Արևի լույսի տակ ընթեռնելի 4 դյույմ անկյունագծով մեծ սենսորային էկրանի շնորհիվ, որն առաջարկում է բյուրեղապակու պարզությամբ կատարյալ գույներ, էկրանի երկկողմանիության և Ձեր տեղակայման վայրը հետագծելու համար բարձր զգայունության HotFix®-ի շնորհիվ ցանկացած պահի հեշտ է տեսնել, թե որտեղ եք Դուք գտնվում: Ամուր և ջրակայուն Montana 680-ը կառուցված է բարդ եղանակային պայմաններին դիմակայելու համար:   
  • Montana-ն դրսում օգտագործման համար ունի այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսին է էլեկտրոնային կողմնացույցը, որը ցույց է տալիս Ձեր երթուղին, անգամ երբ Դուք կանգնած եք անշարժ և այն պահում եք անփոփոխ դիրքում: Այն նաև ունի բարոմետրիկ ալտիմետր, որը ճնշման տակ փոփոխում է երթուղին` ճշգրտորեն որոշելով Ձեր ստույգ բարձրությունը ծովի մակարդակից: Դուք նույնիսկ կարող եք այն գործածել ժամանակի ընթացքում բարոմետրիկ ճնշման գրաֆիկը պատկերելու համար, ինչը Ձեզ կօգնի հետևել եղանակային պայմանների փոփոխություններին: 
  • Այն նաև նախապես բեռնվում է ստվերագծված ռելիեֆով աշխարհի քարտեզի հետ միասին: 
  • Montana 680-ի 5 մեգապիքսելանոց թվային ֆոտոխցիկով ֆիքսե´ք Ձեր տեղանքը և հիշողությունները: Յուրաքանչյուր լուսանկար ավտոմատ կերպով աշխարհագրորեն տեղանշվում է լուսանկարման վայրի տվյալներով` թույլ տալով, որ հետագայում անդրադառնաք միևնույն տեղանքին/կետին: Ձեր լուսանկարների մասին տեղեկացված լինելու և քարտեզի վրա դրանց տեղակայվածությունը/դիրքը ցույց տալու համար պարզապես միացրե´ք Montana 680-ը USB-ի միջոցով և օգտվե´ք Garmin-ի BaseCamp™  անվճար ծրագրից` լուսանկարները Ձեր անձնական համակարգչի մեջ ներբեռնելու համար: Դուք կարող եք BaseCamp-ից օգտվել նաև դրանք Ձեր նախընտրած սոցիալական ցանցում վերբեռնելու համար: 

Տեղաշարժվե´ք հեշտությամբ

Արե´ք տեղանշված նկարներ

Քարտեզագրման տարբերակներում մեքենայի մեջ գործածման համար ներառված են City Navigator քարտեզները, BlueChart® g2 նախապես ներբեռնված հիշասարքերը` ջրում հիանալի օր անցկացնելու համար, Garmin GB Discoverer™ -ը, որն ապահովում է Ordnance Survey® քարտեզը Ձեր ձեռքի GPS-ի վրա և BirdsEye™ Select-ը, որը թույլ է տալիս ձեր սարքի վրա ներբեռնել պրեմիում ռաստրի/պատկերացանցի հիմքով քարտեզների ձևափոխված/մոդիֆիկացված բաժինները և ինտեգրել այն Ձեր քարտեզներին: Montana-ն նաև համատեղելի է Custom Maps-ի հետ, որը թուղթն ու էլեկտրոնային փոփոխությունները վերածում է Ձեր սարքի համար ներբեռնելի քարտեզների:

Դուք անգամ կարող եք տեսնել և մուտքագրել կոորդինատները British Grid ֆորմատով` Ordnance Survey քարտեզներում կիրառվող վանդակացանցով:

Տարածե´ք անլար միացմամբ

Montana 680-ի միջոցով Դուք կարող եք այլ համատեղելի Garmin GPS-ի օգտատերերի հետ անլար միացման շնորհիվ կիսվել Ձեր ճանապարհային կետերով, հետագծերով, երթուղիներով և գեոքեշերով: Այժմ Ձեր ընկերները նույնպես կարող են վայելել Ձեր սիրելի արշավը կամ հուշը/cache:

Ձեր սարքը մշտապես լիցքավորված է

Montana 680-ն օժտված է ինքնատիպ կրկնակի մարտկոցային համակարգով: Դուք ունեք ընտրության հնարավորություն` օգտագործելու վերալիցքավորվող լիթիում-իոնային ակումուլյատոր/կուտակիչ կամ ավանդական AA մարտկոցներ, ինչպես նախընտրում եք:  

Փորձե´ք գեոքեշավորումը

Montana 680-ը կարդում է գեոքեշավորման GPX ֆայլեր` անմիջապես Ձեր սարքի վրա գեոքեշեր և մանրամասներ ներբեռնելու համար: Այցելե°ք OpenCaching.com` Ձեր արկածալի գեոքեշավորումն սկսելու համար: Montana 680-ը պահպանում և ցույց է տալիս առանցքային տեղեկատվությունը, ինչպիսիք են տեղակայվածությունը, տարածքը, բարդությունը, հուշման տարբերակներն ու նկարագրությունները, ինչը նշանակում է, որ այլևս հարկավոր չէ կատարել կոորդինատների մեխանիկական մուտքագրում և տպագիր եզրակացությունների կազմում: Պարզապես վերբեռնե´ք GPX ֆայլը Ձեր սարքի վրա և սկսե°ք որսալ քեշերը:    

  • · 4 դյույմ երկկողմանի/ուղղահայաց և հորիզոնական աշխատող/, ձեռնոցով գործածման համար հարմար սենսորային էկրան
  • · 5 MP ավտոֆոկուսով տեսախցիկ 
  • · Էլեկտրոնային կողմնացույց բարոմետրիկ ալտիմետրով
  • · Ապահովում է Supports Birds Eye Satellite Imagery, Garmin Custom Maps ծրագրերի շահագործումն ու ֆոտո նավիգացիան
  • · Վերալիցքավորվող լիթիում-իոնային ակումուլյատոր կամ AA մարտկոցներ