GPSMAP® 64

190.000,00 AMD

Special Price 169.000,00 AMD

GPSMAP® 64

Ամուր, ամբողջական ձեռքի սարք` GPS-ի և GLONASS-ի համադրությամբ

GPSMAP 64-ն ունի 2.6 դյույմ անկյունագծով արևի լույսի տակ ընթեռնելի գունավոր էկրան, որի վրա գործարկելի են BirdsEye Satellite Imagery (հարկավոր է գրանցվել) և Garmin Custom Maps ծրագրերը: Ամուր և ջրակայուն GPSMAP 64-ը գործարկվում է քառանկյունաձև պարուրակով ալեհավաքի օգնությամբ բարձրության վրա կապի ապահովման համար/ for superior reception:    

Հետազոտեք տեղանքը

GPSMAP 64-ն ունի ներկառուցված հիմնական/ընդհանուր աշխարհի քարտեզ ստվերագծված ռելիեֆով այնպես, որ Դուք կարող եք շարժվել, որ ուղղությամբ կամենում եք: Ֆոտո նավիգացիայի միջոցով կարող եք ներբեռնել գեոտեղանշված նկարներ համացանցից և շարժվել այդ ուղղությամբ:    

Ֆիքսեք Ձեր դիրքը

Իր քառանկյունաձև պարուրակով ալեհավաքի և բարձ զգայունությամբ GPS և GLONASS ընդունիչի շնորհիվ GPSMAP 64-ը արագ և ճշգրտորեն որոշում է Ձեր դիրքը և պահպանում GPS-ի տեղակայվածությունը նույնիսկ քարքարոտ տեղանքի և խիստ թեք/խոր ձորերի դեպքում: Առավելությունն ակնհայտ է. լինեք խոր անտառներում կամ պարզապես բարձրահարկ շենքերում, թե ծառերի վրա, Դուք կարող եք հույս դնել GPSMAP 64-ի վրա, որը կօգնի Ձեզ գտնել ճանապարհը, երբ Դուք առավելագույնս ունեք դրա կարիքը:   

Ավելացրեք քարտեզներ

GPSMAP 64-ին ավելի շատ քարտեզներ ավելացնելը հեշտ է մեր մանրամասն տեղագրական, ծովային և ճանապարհային մանրամասն մատրիցայի շնորհիվ: 4 GB ներքին հիշողությամբ և թվային հիշողության սարքի բնիկի օգնությամբ Դուք կարող եք ազատ ներբեռնել TOPO 24K and 100K® քարտեզը և սկսել որոնումը, ակտիվացնել BlueChart® g2 նախապես բեռնված քարտերը ջրում հրաշալի օր անցկացնելու համար կամ City Navigator NT® քարտեզային տվյալները ճանապարհներին հաջորդական երթուղիներ ստանալու համար (see maps tab for compatibility): GPSMAP 64- նաև ընդունում է BirdsEye Satellite Imagery ծրագիրը (հարկավոր է գրանցվել), որը թույլ է տալիս բեռնել արբանյակից արված նկարներ Ձեր սարքի վրա և դրանք ինտեգրել Ձեր քարտեզներին: Բացի այդ` 64-ը համատեղելի է ընդհանուր/ավանդական քարտեզների հետ. քարտեզի մի ձևաչափ, որը թույլ է տալիս թղթե և էլեկտրոնային քարտեզները հեշտությամբ վերածել Ձեր սարքի վրա անվճար ներբեռնելի քարտեզների:

Զվարճացեք

GPSMAP 64-ը թույլ է տալիս առանց թղթավարության գեոքեշավորում 250,000 նախապես բեռնված քեշերով Geocaching.com-ից ստացված հուշման տարբերակներով և նկարագրություններով, իսկ մարտկոցը ծառայում է 16 ժամ: Առանց թղթավարության Դուք ոչ միայն օգնում եք շրջակա միջավայրին, այլ նաև բարձրացնում եք արդյունավետությունը: GPSMAP 64-ը պահպանում և ցույց է տալիս առանցքային տեղեկատվությունը` ներառյալ տեղակայման վայրը, տարածքը, բարդությունը, հուշման տարբերակները/ցուցումները և նկարագրությունները, ինչը նշանակում է, որ այլևս չկա կոորդինատների մեխանիկական մուտքագրման և տպագիր նյութերի կարիք: Բարակ և թեթև 64-ը կատարյալ ուղեկից է Ձեր բոլոր բացօթյա արշավների համար: 

  • 2.6 դյույմ անկյունակգծով արևի լույսի տակ ընթեռնելի գունավոր էկրան
  • Բարձր զգայունության GPS և GLONASS ընդունիչ քառանկյունաձև պարուրակով ալեհավաքով
  • 4 GB ներքին հիշողություն և microSD™  թվային հիշողության սարքի բնիկ
  • 250,000 նախապես բեռնված քեշեր Geocaching.com-ից  առանց թղթավարության գեոքեշավորման համար:  

Պլանավորեք Ձեր հաջորդ արշավը

Նախաձեռնեք Ձեր հաջորդ արկածային արշավը BaseCamp™-ի հետ միասին. մի ծրագիր, որը թույլ է տալիս դիտել և դասավորել քարտեզները, ճանապարհային կետերը, երթուղիները և հետագծերը: Արշավի պլանավորման այս անվճար ծրագիրը Ձեզ նույնիսկ թույլ է տալիս ստեղծել Garmin Adventures հավելվածը, որով կարող եք կիսվել ընկերների, ընտանիքի կամ գործընկեր հետազոտողների հետ: BaseCamp-ը Ձեր համակարգչի էկրանին ցույց է տալիս տեղագրական քարտեզի տվյալները 2-D kam 3-D ձևաչափով` ներառյալ ուրվագծերը և բարձրության պրոֆիլները/ elevation profiles: Այն նաև կարող է Ձեր սարքին փոխանցել անսահմանափակ քանակով արբանյակային նկարներ, երբ միացվում է BirdsEye Satellite Imagery գրանցմանը: