Oregon® 750

340.000,00 AMD

Special Price 299.000,00 AMD

Oregon® 750

Նոր թողարկված ամուր ու ջրակայուն GPS Oregon. ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ էներգիա և գերազանց, արևի լույսի տակ ընթեռնելի սենսորային էկրան, որ երբևէ եղել է ձեռքի Garmin-ների վրա:

Այն պահից, երբ Ձեր ձեռքն եք վերցնում 750-ը, Դուք պատրաստ եք մուտք գործել  Garmin-ի նավիգացիայի բոլորովին նոր աշխարհ: Բարձր զգայունության GPS-ի և GLONASS արբանյակային հետագծման (որքան շատ են արբանյակները, այնքան արագ է ֆիքսումը նույնիսկ բարդ միջավայրերում), նախապես բեռնված ստվերագծված ռելիեֆով Հայաստանի և Արցախի քարտեզի ու ավելի արագ պրոցեսորի շնորհիվ Դուք ոչ թե պարզապես նայում եք քարտեզներին, այլ ինտուիտիվ կերպով փոխներգործում ենք դրանց հետ: Մոտեցրեք պատկերը, փորփրեք և շրջեք այն` օգտվելով ցանկացած պայմաններում և նույնիսկ  ձեռնոցների դեպքում բազմահպումային գործածման հնարավորությունից: Ռեֆլեքսիվ էկրանի տեխնոլոգիան սենսորային էկրանին հաղորդում է լրացուցիչ լուսավորություն այնպես, որ քարտեզներն ու էկրանի վրայի պատկերները տեսանելի են պայծառ արևի լույսի տակ այնպես, ինչպես ստվերում: 

Ազատ հպում

Oregon 750-ը հատուկ նախագծված է դրսում գործածման համար: Այն օժտված է ամենապայծառ, արևի լույսի տակ ամենաընթեռնելի էկրանով, որը երբևէ ներդրված է եղել ձեռքի Garmin-ում: Այն հզորացվել է ոչ միայն հարվածային դիմացկունության մասով, այլ նաև բազմահպումային և երկկողմանի պատկերման մասով, որոնք գործարկելի են անգամ ձեռնոցով հպման դեպքում: Հարվածները, փոշին, կեղտը, խոնավությունը և ջուրը վտանգ չեն ներկայացնում  այս նավիգատորի համար:  

Տեղորոշե°ք Ձեր դիրքը

Oregon 750-ն ունի ներկառուցված էլեկտրոնային կողմնացույց աքսելերոմետրի թեք համակշռվածությամբ , որը ցույց է տալիս Ձեր ուղղությունը, անգամ երբ Դուք կանգնած եք անշարժ և այն պահում եք անփոփոխ դիրքում: Նրա բարոմետրիկ ալտիմետրը ֆիքսում է ճնշման փոփոխությունները`մանրամասնությամբ մատնացույց անելով Ձեր բարձրությունը, և Դուք նույնիսկ կարող եք այն գործածել ժամանակի հետ բարոմետրիկ ճնշումը կանխատեսելու/կարգավորելու համար, ինչը կօգնի Ձեզ հետևել եղանակային պայմանների փոփոխություններին: Իսկ իր բարձր զգայունության, WAAS/EGNOS և ակտիվացված GLONASS-ով GPS ընդունիչի և HotFix® արբանյակային կանխատեսման շնորհիվ Oregon 750-ն ավելի արագ և մանրամասն է  տեղորոշում Ձեր դիրքը և պահպանում է իր GPS տեղորոշումն անգամ քարքարոտ տեղանքներում և խիստ թեք/խոր ձորերում:

Կրկնապատկե°ք Ձեր էներգիան

Բացի մինչև 16 ժամ աշխատող մարտկոցից` նոր Oregon 750-ն ունի երկմարտկոցային օպտիմիզացված համակարգ դրսում շահագործման համար: Դուք ունեք հնարավորություն օգտվելու ներքին վերալիցքավորվող NiMH սնուցման սարքից (վաճառվում է առանձին) կամ ավանդական AA մարտկոցներից, եթե չկա վերալիցքավորման հնարավորություն: NiMH սնուցման սարքը վերալիցքավորվում է ավտոմատ կերպով, երբ սարքը միացվում է արտաքին էներգիայի աղբյուրին:

Որակյալ լուսանկարներ

Այժմ որակյալ լուսանկարներ անելու համար Դուք կարիք չունեք վերցնել լրացուցիչ ֆոտոխցիկ: Oregon 750-ի ներկառուցված 8 MP (մեգապիքսել) ավտոֆոկուսով թվային ֆոտոխցիկի  արած լուսանկարները միանգամայն արժե տարածել: Յուրաքանչյուր լուսանկար նույն պահին իսկ տեղանշվում է` մատնանշելով, թե որտեղ է այն լուսանկարվել, թույլ տալով հետագայում անդրադառնալ/վերադառնալ ստույգ կետին: Այնուհետև USB լարի միջոցով Garmin Adventures /Garmin արկածներ/ նոր առցանց խմբում Ձեր ընկերների հետ կիսվե°ք Oregon 750-ի լուսանկարներով: Ավելի մեծ հիշողություն ապահովելու համար տեղադրե°ք microSD™ լրացուցիչ թվային հիշողության սարք: Դուք նույնիսկ կարող եք այլ սարքերից լուսանկարներ ցուցադրել/բացել Oregon-ի էկրանի վրա:

 

Անլար տարածում

Այժմ Դուք կարող եք անլար կերպով Oregon 700 դասի սարքերի հետ փոխանակել խոշոր ֆայլեր, ինչպես, օրինակ, լուսանկարներ, գեոքեշեր, երթուղիներ և սովորական քարտեզներ: Ավելին` նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Ձեր երթուղիները, ճանապարհային կետերը և հետագծերը փոխանցել մինչև 50 անգամ ավելի արագ: Սինխրոնիզացրեք  Ձեր տվյալները, ինչպիսիք են ճանապարհային կետերը, գեոքեշերը, հետագծերը և լուսանկարները, Garmin Cloud-ի հետ, և դրանք հասանելի կլինեն Ձեզ համար ամենուրեք Ձեր սմարթֆոնի կամ BaseCamp բջջային հավելվածի միջոցով: Oregon-ը նաև ANT+ անլար կապի միջոցով համատեղելի է սրտի բաբախման հաճախականության, տատանման և արագության սենսորների հետ:   

Ավելացրե°ք քարտեզներ

Oregon-ին քարտեզներ ավելացնելը հեշտ է: Բեռնե°ք Garmin GB Discoverer™ Ordnance Survey® 1:50k քարտեզները կամ ընտրե°ք մեր BirdsEye™ Select 1:25k Ordnance Survey քարտեզները և սկսեք որոնումները: Միացրե°ք/ակտիվացրե°ք նախապես բեռնված BlueChart® g2 քարտերը ջրում հրաշալի օր անցկացնելու համար կամ բեռնե°ք City Navigator NT® քարտեզի տվյալները` ճանապարհներին հաջորդաբար երթուղին գծելու համար (see maps tab for compatibility): Ավելացրե°ք արբանյակային նկարներ Ձեր քարտեզներին BirdsEye™ Satellite Imagery  ծրագրի միջոցով (հարկավոր է գրանցվել):    

Ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ արբանյակային էներգիա

  • 3 դյույմ անկյունագծով արևի լույսի տակ ընթեռնելի սենսորային երկկողմանի էկրան 3
  • 8 MP ավտոֆոկուսով ֆոտոխցիկ LED լուսարձակով
  • Նախապես բեռնված տարբերակը TOPO UK & Ireland Light քարտեզով
  • Նաև ներառում է աշխարհի քարտեզը ստվերագծված ռելիեֆով
  • Եռառանցք կողմնացույց աքսելերոմետրի և բարոմետրիկ ալտիմետրի սենսորներով
  • Կրկնակի ակումուլյատոր. 2 AA մարտկոցներ կամ ներքին NiMH  վերալիցքավորվող ակումուլյատոր