eTrex® 20X

155.000,00 AMD

Special Price 125.000,00 AMD

eTrex® 20X

eTrex 20X-ն ամենատարածված և ամենահուսալի ձեռքի GPS-ներից մեկի կատարելագործված տարբերակն է: Վերաձևավորված էրգոնոմիկան, ավելի հեշտ գործածվող ինտերֆեյսը, առանց թղթավարության գեոքեշավորումը և քարտեզի ընդլայնված հնարավորությունները լուրջ բարեփոխումներ են արդեն իսկ լեգենդար ձեռքի GPS-ի համար:

Տեսե´ք ճանապարհը

eTrex 20X-ն ունի կատարելագործված 2.2 դյույմ անկյունագծով 65 K գունային հնարավորությամբ, արևի լույսի տակ ընթեռնելի էկրան: Հուսալի և ջրակայուն eTrex 20-ը կառուցված է եղանակային ծանր պայմաններին դիմակայելու համար: Այն ունի նոր ինտերֆեյս և պահպանել է լեգենդար ամրությունը` փոշուն, կեղտին, խոնավությանը կամ ջրին դիմակայելու համար:

Ամենուրեք eTrex 20X –ի հետ

eTrex 20X-ն իր մի շարք համատեղելի հենակներով նախագծված է ամենագնացների (ATV), հեծանիվների, նավերի մեջ, մեքենայում և ձեռքի օգտագործման համար: Օգտվե´ք ավտոմատ փակցման հնարավորությունից և City Navigator NT® քարտեզներից` վարման ընթացքում հաջորդական ցուցումներ ստանալու համար, կամ կոշտ հենակից` մոտոցիկլետի կամ ամենագնացի համար: Ուր էլ որ Ձեզ հետ կամենաք տանել eTrex-ը, այն ունի անհրաժեշտ քարտեզներն ու հարմարավետ հենակները` Ձեզ այնտեղ ուղեկցելու համար:     

Գլոբալ տեղորոշում Go Global

eTrex-ի նոր շարքը ներառում է սպառողական մակարդակի աննախադեպ ընդունիչներ, որոնք կարող են հետագծել ինչպես GPS, այնպես էլ GLONASS արբանյակները միաժամանակ: GLONASS -ը ՌԴ կողմից մշակված համակարգ է, որը լիարժեքորեն կգործարկվի 2012 թ.-ից: GLONASS արբանյակներից օգտվելիս ընդունիչի §տեղորոշման¦ համար պահանջվող ժամանակը (միջինում) 20 %-ով ավելի արագ է, քան GPS-ի գործածման դեպքում: Իսկ GPS-ի և GLONASS -ի միաժամանակյա գործածման դեպքում ընդունիչը կարող է տեղորոշել 24-ով ավելի շատ արբանյակներ, քան միայն GPS գործածելու դեպքում:     

Ավելացրե°ք քարտեզներ

Թվային հիշողության սարքի համար նախատեսված բնիկով և 1.7 ԳԲ ներքին հիշողությամբ eTrex 20X-ը թույլ է տալիս բեռնել քարտեզներ և կատարել որոնում hit the trail/сваливать, միացնել նախապես բեռնված BlueChart® g2 հիշասարքերը` ջրում հիանալի օր անցկացնելու համար կամ ակտիվացնել քարտեզի մանրակրկիտ տվյալները` ճանապարհներին հաջորդաբար երթուղին ցույց տալու համար: eTrex 20-ը նաև ունի Birds Eye Satellite Imagery ծրագիրը (հարկավոր է գրանցվել), որը թույլ է տալիս Ձեր սարքի վրա ներբեռնել արբանյակից արված նկարներ և դրանք ինտեգրել Ձեր քարտեզներին:  

Ֆիքսե°ք Ձեր տեղը

Բարձր զգայունության, WAAS-ով օժտված GPS ընդունիչի և HotFix® -ի արբանյակային կանխատեսման շնորհիվ eTrex-ը արագ և մանրամասնորեն որոշում է Ձեր դիրքը և պահպանում դրա տեղանշումը GPS-ում նույնիսկ խորդուբորդ տարածքների և խոր ձորերի դեպքում:   

Զվարճացե´ք

eTrex 20X-ն ունի geocaching GPX ֆայլերի թույլտվություն` անմիջապես Ձեր սարքի վրա գեոքեշեր և մանրամասներ ներբեռնելու համար: Այցելե°ք OpenCaching.com` Ձեր արկածային գեոքեշավորումն սկսելու համար: Առանց թղթավարության գործելով` Դուք ոչ միայն օգուտ եք տալիս շրջակա միջավայրին, այլ նաև բարձրացնում եք արդյունավետությունը:  eTrex 20-ը պահպանում և էկրանի վրա ցույց է տալիս տեղակայման, տարածքի, բարդության, հուշման տարբերակների վերաբերյալ տեղեկատվությունն ու նկարագրությունները, ինչը նշանակում է, որ այլևս հարկավոր չեն կոորդինատների մեխանիկական մուտքագրումն ու տպագիր եզրակացությունները: Պարզապես վերբեռնե°ք GPX ֆայլը Ձեր սարքի մեջ և սկսե°ք որսալ քեշերը: 

Պլանավորե°ք Ձեր հաջորդ ուղևորությունը

Նախաձեռնե°ք Ձեր հաջորդ արկածային ուղևորությունը BaseCamp™-ի հետ միասին: Այս ծրագիրը թույլ է տալիս ցույց տալ և դասավորել քարտեզները, կայանման կետերը, երթուղիները և հետագծերը: Ուղևորության պլանավորման այս անվճար ծրագիրը նույնիսկ թույլ է տալիս ստեղծել Garmin Adventures հավելվածը, որով կարող եք կիսվել ընկերների, ընտանիքի անդամների և գործընկերների հետ: BaseCamp-ը Ձեր համակարգչի էկրանին ցույց է տալիս տեղագրական քարտեզի տվյալները 2-D կամ 3-D ֆորմատներով` ներառյալ ուրվագծերը և ուղղահայաց պրոֆիլները: Այն նաև կարող է Ձեր սարքին փոխանցել անսահմանափակ քանակով արբանյակային նկարներ` գրանցվելով Birds Eye Satellite Imagery ծրագրում: 

Մեր ամենահայտնի ձեռքի GPS-ն անհամեմատ կատարելագործվել է

  • Աշխարհի հիմնական քարտեզ
  • 2.2 դյույմ անկյունագծով 65K գունային հնարավորությամբ, արևի լույսի տակ ընթեռնելի էկրան
  • GPS և GLONASS արբանյակներ ավելի արագ տեղորոշման համար  
  • Աշխարհագրական քեշավորում/գեոքեշավորում առանց թղթավարության
  • 25 ժամ աշխատանք 2 АА մարտկոցների շնորհիվ