FR70 մարզական ժամացույց

85.000 Դ

FR70 մարզական ժամացույց

Մարզվե°ք ինչպես ներսում, այնպես էլ` դրսում

Լինեք մարզասրահում, թե ճանապահին/դրսում, FR70-ը ֆիքսում է Ձեր ողջ աշխատանքային գործընթացի տվյալները` ներառյալ ժամանակը, սրտի աշխատանքը, այրած կալորիաները և ավելին: FR70-ի հաջողության գրավականն անլար ANT+™ տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս միացնել այն այլ ANT+ համատեղելի սարքերին, ինչպիսիք են սրտի աշխատանքի ներկառուցված էկրանը կամ օժանդակ քայլաչափը:   

Հետևե°ք Ձեր առողջությանը Monitor Your Health

Դուք կարող եք նաև ֆիքսել մարմնի զանգվածը, ճարպակալման աստիճանը, հեղուկի չափը և 6 այլ չափումներ, երբ օգտվում եք FR70-ի Tanita BC-1000 մարմի կազմվածքի սանդղակից: Տվյալները պահպանվում են FR70-ի վրա, այնուհետև ավտոմատ կերպով ուղարկվում Garmin Connect™-ին, երբ համակարգիչը միացված է:

Լսե°ք Ձեր սիրտը

FR70-ը նաև անլար կերպով միանում է Ձեր սրտի աշխատանքի մոնիթորին/էկրանին` ապահովելով ակնթարթային հետադարձ կապ այն մասին, թե որքան եռանդով եք աշխատում: FR70-ը շարունակաբար ֆիքսում է սրտի զարկերը յուրաքանչյուր րոպեում և ցույց տալիս սրտի աշխատանքի շեմն այնպես, որ Դուք կարող եք վերահսկել և բարելավել/կարգավորել Ձեր մարզավիճակի մակարդակը:  

Անցեք մեծ տարածություն Go for Distance

ANT+ անընդմեջ անլար միացմամբ FR70-ը միանում է օժանդակ քայլաչափին, որը հեշտությամբ ֆիքսում է Ձեր հեռավորությունն/անցած ճանապարհն ու արագությունը ինչպես ներսում, այնպես էլ` դրսում: Առաջադեմ աքսելերոմետրի տեխնոլոգիայի շնորհիվ քայլաչափը, հավաքելով հեռավորության և արագության տվյալները, կուտակում և ուղարկում է ամփոփ/հակիրճ տվյալներ Ձեր շարժի մասին:  

Օժանդակ գործառույթներ

Միացվելով օժանդակ արագության/կադենցիայի տվիչին` FR70-ը ֆիքսում է Ձեր հեծանվարշավների արագությունն ու հեռավորությունը: Արագության/կադենցիայի անլար տվիչն ապահով ամրացվում է Ձեր հեծանվին և չափում ոտնակները շարժելու Ձեր տեմպն ու անիվի պտույտի արագությունը:

Սինխրոնիզացիա և տարածում

Հենց ավարտում եք Ձեր աշխատանքը, FR70-ն ավտոմատ կերպով տվյալն անլար փոխանցում է Ձեր համակարգչին (Windows® կամ Mac®), երբ համակարգիչը միացված է: Ոչ մի մալուխի և միացման կարիք չկա: Տվյալը հայտնվում է այնտեղ, որտեղ պետք է, և պատրաստ է վերլուծության, դասակարգման և տարածման մեր Garmin Connect առցանց խմբի միջոցով:  

  • Հետագծման ժամանակը, սրտի աշխատանքի հաճախականությունը և կալորիաները
  • Օժանդակ քայլաչափ հեռավորության և արագության տվյալների համար
  • Արագության/կադենցիայի օժանդակ տվիչ հեծանվարշավի վիճակագրական տվյալների համար
  • Գործողությունների պլանավորում, դիտում և տարածում
  • Անլար վերբեռնումներ

Եղեք մոտիվացված և Ձեր մարզական նվաճումները արձանագրեք FR70-ի հետ միասին:

Գեղեցիկ մարզական ժամացույց, ինչպես նաև աշխատանքային գործիք, որը ֆիքսում է Ձեր ժամանակը, սրտի աշխատանքը և այրած կալորիաները: FR70-ն ունի թարմ սպորտային տեսք և նոր գունավորում, ինչպես նաև հարմարավետ ամրացման թևքի ժապավեն: