Garmin Dash Cam™ 10

85.000 Դ

Garmin Dash Cam™ 10

More Views

Բարձր հստակության տեսաձայնագրում:

 

Garmin Dash Cam-ը 6 սմ անկյունագիծ ունեցող LCD էկրանով հեշտ գործածվող և բարձր հստակություն ապահովող ավտոմեքենայի տեսաձայնագրիչ է: Այն կատարում է ինչպես ձայնագրություններ, այնպես էլ` տեսագրություններ, ինչպես նաև թույլ է տալիս կարգավորել ամսաթիվն ու ժամը` ստույգ ցույց տալու համար, թե ավտոմեքենայի վարման ընթացքում երբ են տվյալ իրադարձությունները կատարվել:  Փակցրե°ք տեսախցիկը Ձեր դիմապակու վրա և տեսագրե°ք Ձեր վարելու գործընթացը 1080p. (պիքսել), 720p. խտություններով կամ WVGA ձևաչափով: Dash Cam-ը տեսագրում է շարունակական պարբերականությամբ` գործածելով ներքին 4 ԳԲ ծավալով թվային հիշողության քարտը: Հիշողությունն ավելացնելու համար ավելացրե°ք ավելի մեծ ծավալով թվային հիշողության քարտ (Կարող եք տեղադրել 10 – րդ դասի մինչև 32 ԳԲ քարտ, վաճառվում է առանձին): Նկարահանված տեսանյութը  կարող եք դիտել սարքավորման LCD էկրանի վրա կամ հետագայում համակարգչով:

Տեսախցիկն ունի լայնանկյուն օպտիկական ապակի, որն ընդգրկում է ամբողջ ճանապարհը:

Ձեր ճանապարhների արթուն ուղեկիցը

Կարիք չկա հոգալ նկարահանումների սկզբի և դադարի մասին: Եթե Dash Cam-ը միացված է սնուցման աղբյուրին, այն տեսագրում է:  

Տեսախցիկը ներառում է վթարների ավտոմատ գրանցման համակարգը (G-Sensor)` հարմարեցված ընկալունակության կարգավորման համակարգով: Երբ բացահայտվում է որևէ վթար, ինչպիսին է կտրուկ արգելակումը կամ բախումը, Ձեր տեսախցիկը կարողանում է պահպանել ընթացիկ, նախորդ և հաջորդ տեսագրությունները` այդպիսով պահպանելով իրադարձության ամբողջ տեսագրությունը:

Փոխադրամիջոցի կամ գույքի վնասն ավելի մոտիկից տեսնելու համար կարող եք Dash Cam-ը դուրս հանել Ձեր փոխադրամիջոցից և կատարել ակնթարթային լուսանկարներ: 

Հուսալի, հեշտ գործածվող FULL HD (Բարձր հստակության) Ավտոմեքենայի տեսաձայնագրիչ

  • Ավտոմեքենայի  FULL HD տեսաձայնագրիչ 6 սմ անկյունագիծ ունեցող LCD էկրանով:
  • Ակնթարթային լուսանկար անելու ֆունկցիան թույլ է տալիս ստանալ ստատիկ լուսանկարներ, անգամ դուրս գալով փոխադրամիջոցից` ստանալ բախման արդյունքում ֆիքսված լուսանկարները:
  • Ներկառուցված բարձրախոսը ձայնագրում է Ձեր փոխադրամիջոցի ներսի ձայները:
  • Վթարների գրանցման հնարավորությունը (G-Sensor) ավտոմատ կերպով պահպանում է բախումների և վթարների վերաբերյալ նկարահանված նյութը: