Virb elite տեսախցիկ

149.000 Դ

Virb elite տեսախցիկ

Սեղմե´ք «Տեսագրություններ» դաշտը` VIRB® Elite-ով նկարահանված ավելի շատ նյութեր տեսնելու համար:

 VIRB Elite-ը 1080p. FULL HD տեսախցիկ է, որտեղ  համադրված են բարձր որակը,  կատարելագործված FULL HD տեսագրումը և հեշտ գործածելիության հատկանիշները: Սկսենք 6 սմ գունավոր էկրանից, որը  Ձեզ թույլ է տալիս հեշտությամբ կարգավորել մենյուն, դիտել տեսաձայնագրված նյութերը և խլում է նվազագույն էլեկտրաէներգիա: Թվային պատկերի կայունացման և օբյեկտիվի աղավաղման շտկման ֆունկցիաները, ապահովում են տեսանյութի հիանալի որակ նույնիսկ առանց խմբագրման:

Բարձր հստակության տեսագրություն

VIRB Elite-ը տեսագրում է FULL HD1080p. խտությամբ տեսանյութ, ինչը Ձեզ թույլ կտա լիարժեքորեն և  չաղավաղված մանրամասնությամբ վերապրել Ձեր արկածների յուրաքանչյուր րոպեն: VIRB Elite–ում առկա է Wi Fi և GPS: Garmin VIRB-ը կարող է նկարահանել 1080p.և 30 fps (կադր/վրկ)-ից մինչև 120 fps.արագությամբ, ապահովելով աննախադեպ սահուն դանդաղընթաց շարժում: Այս ամենը հնարավոր է WideVü օբյեկտիվի միջոցով և 16MP. (մեգապիքսել)CMOS մատրիցայի[TH1]  միջոցով: Տեսագրությունները կարելի է իրականացնել նաև 1080p. 30 fps., 960p. 48 fps., 720p. 30/60 fps., 848x48 120 fps.  ձևաչափերով:

Գունավոր էկրան 3.5սմ.անկյունագծով

Ինչո±ւ սեղմել կոճակը և հուսալ, որ այն կլուսանկարի, երբ ընդհանուր տեսագրված նյութից կարող եք ուղղակի առանձնացել Ձեզ հետաքրքիր կադրերը և ստանալ լուսանկարներ:

VIRB Elite –ի էկրանից կարող եք մուտք գործել կարգավորումների հիմնական մենյու:

Միացրե°ք տեսախցիկը մեկնարկից առաջ և ընտրե°ք դանդաղ կամ արագ շարժման ռեժիմը` ամրագրելով Ձեր կյանքի ռիթմը:

Արված տեսագրությունները կարելի է դիտել սարքի էկրանին կամ համակարգչի օգնությամբ: (էկրանը միշտ միացված է և խլում է նվազագույն էլեկտրաէներգիա):

Երկարակյաց մարտկոց

VIRB Elite –ը ներառում է 2000 mAh (միլիամպեր/ժամ) լիթիում-իոնային մարտկոց, որը կսնուցի սարքը մինչև 3 ժամ` տեսագրելով 1080p.խտությամբ, ինչը ենթադրում է, որ հավանաբար դուք ավելի շուտ կհոգնեք, քան մարտկոցը կարիք կունենա լիցքավորման: Վերալիցքավորելը նույնպես հեշտ է, հարկավոր են միայն սնուցման համապատասխան սարքեր: Երկարաձգե°ք Ձեր նկարահանման ժամանակը` Ձեզ հետ վերցնելով լրացուցիչ մարտկոց:

----------------

Անլար միացում Ձեր սմարթֆոնին

VIRB Elite-ն ունի Wi-Fi Ձեր սմարթֆոնին կամ համակարգչին անլար միանալու համար: Wi-Fi-ը թույլ է տալիս տեսնել արված ձայնագրությունները և կարգավորել տեսախցիկը:

Նկարահանե´ք ընթացքը, ոչ թե հերթը

VIRB Elite-ն օժտված է տվյալների դրոշմման համար գերզգայուն GPS- ընդունիչով, որն ապահովում է տեսագրման §խելացի¦ ռեժիմների աշխատանքը, ինչպիսին է  Դահուկավարման ռեժիմը, որն ավտոմատ կերպով տեսագրում է Ձեր ընթացքը լեռն ի վար և ինքնուրույն  դադարում է տեսագրումը, երբ Դուք տաք կակաո եք վայելում կամ ուղղակի  սպասում եք հերթի մեջ:

Տվիչներ, տվիչներ, տվիչներ …

VIRB Elite-ի ANT+™ անլար միացումն ապահովում է անխափան աշխատանք նաև Garmin-ի արտաքին տվիչների դեպքում: Միացրե´ք այն tempe™ անլար ջերմային տվիչին, հեծանվի արագության տվիչին և սրտի զարկերն արտացոլող տվիչին: Այս ամենը հնարավորություն կտա  Ձեր տեսագրություններում զետեղել տվիչների ինֆորմացիան`  ցույց տալու համար, օրինակ, թե որքան արագ էր բաբախում Ձեր  սիրտը վերջին հեծանվարշավի ժամանակ կամ խոր անդնդի եզրին կանգնած ներքև նայելիս: Elite-ը նաև ունի ներկառուցված աքսելերոմետր և ալտիմետր` տվյալների դրոշմման և սովորական նկարահանման ռեժիմներով:


 

VIRB® Elite - Ավելի ակտիվ, ավելի կենսուրախ, ավելին, քան տեսախցիկ:

 1080p. FULL HD տեսախցիկ համալրված Wi-Fi-ով և GPS-ով • 1080p. FULL HD տեսաձայնագրում, պատկերման պրոցեսորը 16 MP (մեգապիքսել) CMOS • Բարձր հստակությամբ գունավոր էկրան • Բարձր զգայունության GPS, աքսելերոմետր (արագացման տվիչ) և բարոմետրիկ ալտիմետր • Wi-Fi միացում. օգտվե°ք iPhone®-ի ևAndroid™-ի համար նախատեսված անվճար բջջային հավելվածներից • 2000 mAh (միլիամպեր/ժամ) վերալիցքավորվող լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք կսնուցեն սարքը մինչև 3 ժամ` տեսագրելով 1080 p. խտությամբ: